կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-25 12:28
Հասարակություն

«Նախկին թերությունները չեն վերացնում, միայն կարմիր գծերն են թարմացնում»

«Նախկին թերությունները չեն վերացնում, միայն կարմիր գծերն են թարմացնում»

Ողջունելի է, որ նվազ նշանակության խախտումների համար տուգանքների համար համաներում կարող է լինել, բայց, դրան զուգահեռ, անհրաժեշտ է վերահսկողություն իրականացնել, որպեսզի չծայրահեղականացվի իրավիճակը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ կոպիտ խախտումները ներել պետք չէ, հարկավոր չէ նաև տեսախցիկները վերացնել:

«Մի շարք անելիքներ կան: Առաջին հերթին` ՃՈ-ն պետք է իր աչքի գերանը տեսնի ու այդ խնդիրները լուծի, քանի որ կան փողոցներ, որտեղ իրավիճակը բավականին անհասկանալի է, օրինակ՝ «Վստրեչի» խաչմերուկը, որի անունը դրել են մաթեմատիկայի տետր: Կարծում եմ՝ նախկին թերությունները չեն վերացնում, միայն կարմիր գծերն են թարմացնում»,- ասաց Խաչատրյանը:  

Այս օրերին, ըստ նրա, կարմիր գծերի հարցում վարորդներն ապակողմնորոշված էին, քանի որ քաղաքապետարանն ինքն իրեն տուգանում և հետո էլ չեղարկում է այդ տուգանքը: Կարմիր գծերը, Խաչատրյանի կարծիքով, վատ գաղափար չէ՝ կենտրոնը թեթևացնելու համար, սակայն դա էլ արատավորել են: «Ինչ վերաբերում է հետագայում կարմիր գծերի մնալ-չմնալուն, ապա կարող եմ ասել միայն, որ քաղաքացիները տեսնում են, որ թարմացնում են դրանք»,- նշեց նա:

Տեսախցիկների մասին  խոսելով՝ Խաչատրյանն ասաց, որ լավ կլինի` դրանք ավելացնեն, բայց ոչ թե այն նպատակով, որ գիծն անցնելու համար վարորդներին տուգանեն, այլ դրանք նպաստեն հանցագործությունների բացահայտմանը: