Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը լավ տիրապետեր ՀՅԴ պատմությանը, այլ վերաբերմունք կունենար Դաշնակցության նկատմամբ. այսօր մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե ինքը Դաշնակցության գործիչներից լավ է տիրապետում կուսակցության պատմությանը եւ կարող է մրցել նրանցից յուրաքանչյուրի հետ, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը:
Նա հայտարարեց, թե Տեր-Պետրոսյանն արդեն սկսել է նախընտրական գործընթացները եւ փորձում է սրբագրել իր անցյալը ու, ստեր ասելով, աղավաղել նաեւ պատմությունը:
«Նա երեւի ենթադրում է, որ իր կառավարման տարիների մարդիկ կա'մ մեռել են, կա'մ բոլորը հեռացել են Հայաստանից, կա'մ հիշողությունն են կորցրել, կա'մ այնքան երիտասարդ են, որ ոչինչ չեն հիշում»,- ասաց դաշնակցական պատգամավորը` հիշեցնելով, որ, օրինակ, 1996 թվականին հենց խորհրդարանում մարդ էին ծեծում:
«Մանրամասնորեն պատմե՞մ, թե ինչպես էին ծեծում, եւ ինչպես էր զորք տեղափոխվում Երեւան, որ մաքրեր հրապարակները, եւ մենք, ի տարբերություն իրեն, ժողովրդին չուղարկեցինք զորքի դեմ»,- հայտարարեց նա: