Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՌԴ արտգործնախարար Լավրովի այն հայտարարությանը, թե Ղարաբաղի խնդիրը փակուղուց կարող է դուրս բերել Թուրքիան:
«Նախ` ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել մեր դիրքորոշումը, որ Թուրքիան անելիք չունի Ղարաբաղյան կարգավորման գործընթացում մի շարք պատճառներով` Թուրքիան համանախագահող երկիր չէ, համանախագահները կարող են փոխվել միայն ու միայն կոնսենսուսով: Դրան մենք դեմ ենք, որովհետև այս տարիների ընթացքում Թուրքիան ունեցել է միակողմանի` ադրբեջանամետ դիրքորոշում` երբեմն ցույց տալով նաև հանցագործ դիրքորոշում»,- ասաց Շարմազանովը:
Նա հիշեցրեց Լավրովի կողմից արված մեկ այլ հայտարարություն, որը բոլորովին այլ դիրքորոշում էր արտահայտում: «Լավրովին հիշեցնեմ իր իսկ հնչեցրած միտքը: Պարոն Լավրովն ապրիլի 22-ին Երևանում ասել է, որ քառօրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի գործելաոճը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչ է, և Թուրքիայի նման գործելաոճը հստակորեն դեմ է խաղաղ կարգավորման գործընթացին, Մինսկի խմբի համանախագահության պաշտոնական կարծիքին, ավելին` պարոն Լավրովն ասաց, որ Թուրքիայի գործելաոճը խնդրի ոչ թե խաղաղ կարգավորման, այլ ռազմական կարգավորման կոչ էր»,- հիշեցրեց ԱԺ փոխխոսնակը՝ հավելելով, որ Լավրովի՝ ապրիլի 22-ի գնահատականի հետ լիովին համամիտ են:
Հարցին, թե ՌԴ արտգործնախարարի շուրթերով է այդպիսի բան ասվու, ի՞նչ է դա նշանակում, Շարմազանովը պատասխանեց. «ՀՀ ԱԺ փոխնախագահի շուրթերով էլ ասվում է, որ Թուրքիան անելիք չունի Ղարաբաղյան կարգավորման գործում: Մենք անկախ պետականություն ենք և թույլ չենք տա, որ Թուրքիայի ադրբեջանամետ դիրքորոշումները լինեն խաղաքարտեր: Թուրքիան անելիք չունի, այդ երկիրը պետք է իրականացնի իր պարտավորությունները»: