Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազատագրական շարժումը Հայաստանի անհատների և հասարակական ուժերի ինքնաբուխ միավորմամբ ստեղծված քաղաքացիական նախաձեռնություն է, որի առաքելությունն է փրկել հայկական պետականությունը, ինքնիշխանությունը՝ ըստ Yerkir.am-ի ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը՝ ներկայացնելով Ազատագրական շարժման Ռազմավարության մեջ նշված սկզբունքներն ու գործողությունների պլանը։
Ազատագրական շարժումը գտնում է, որ արածաշրջանում իրական խաղաղության հասնելու նախապայմանը հզոր և ինքնիշխան պետություն ունենալն է, ասաց նա, ինչպես նաև հարևան պետությունների հետ գոյակցելն է զավթման բացառման, պատմական արդարության պահպանման և փոխադարձ հարգանքի սկզբունքներով։
Այսօր առկա վտանգների դեմ դեղատոմսը երկու բաղադրիչ ունի։
Առաջինը․ Հայկական պետականությունը, ինքնիշխանությունը փրկելու համար պետք է հասնել Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հրաժարականներին։
«Մենք չէինք պատկերացնում, որ Արմեն Սարգսյանի հրաժարականը պնդելը կարող է մարդկանց մոտ անհանգստություն առաջացնել, բայց Փաշինյանի հրաժարականը պահանջել, Արմեն Սարգսյանին՝ ոչ, ոչինչ չի փոխվելու, այս մարդը Նիկոլ Փաշինյանի հետ համահունչ նույն ծրագրով քայլում է»,-ասաց Արա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ որևէ քաղաքական ուժ ինքնուրույն չի կարող հասնել այս մարդկանց հրաժարականին, այդ պատճառով պետք է համախմբվել, և այս նպատակին հասնելու համար Ազատագրական շարժումը խտրականություն չի դնելու բոլոր ուժերի միջև, չեն ասելու՝ սև կամ սպիտակ է, բոլորի հետ համագործակցելու են հրաժարականի պահանջով։
Երկրորդ բաղադրիչը․ Հասնել նոր ընտրությունների կամ ազգային համաձայնության կառավարության ձևավորման։
Այսինքն, նոր ընտրություններ, որը չպետք է կազմակերպի գործող վարչախումբը։
Ազգային համաձայնության կառավարության անդամները, նրանց համոզմամաբ, պետք է կրողը լինեն հետևյալ 7 սկզբունքների՝ 1․ Հայաստանի պետականության, ինքնիշխանության պահպանում, 2․ Արցախի ինքնորոշման ճանաչում, 3․ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման սատարում, 4․ Հայոց բանակի հզորացում, 5․ Հայասանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության արժևորում, 6․ ազգային արժեքների պահպանում, 7․ կոռուպցիայի վերացման իրական քայլերի իրականացում։
Մանրամասն՝ տեսանյութում․