Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Տարբեր տարիներին տարածում ստացած լուրերը՝ Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքի անդամների՝ տասնյակ ձեռնարկությունների սեփականատեր լինելու կամ բաժնեմաս ունենալու մասին, վերջին օրերին հերքվում են:
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը հայտնում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իր ընտանիքի անդամները կամ իր հետ փոխկապակցված անձինք չեն հանդիսանում և երբևիցե չեն հանդիսացել ՎիվաՍել-ՄՏՍ (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) սեփականատեր կամ բաժնետեր: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա փաստացի բաժնետերեր են հանդիսանում «ՄՏՍ» ՀԲԸ-ն, որին պատկանում է բաժնետոմսերի 80%-ը, և լիբանանաբնակ Ֆաթուշ եղբայրները, որոնց պատկանում է բաժնետոմսերի 20%-ը»:
«Նաիրի» բժշկական կենտրոնն իր հերթին հայտնում է, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ընտանիքի անդամները երբևէ չեն հանդիսացել «Նաիրի» բժշկական կենտրոն ՓԲԸ բաժնետեր: Ընկերության 100 տոկոս բաժնետեր է հանդիսանում Հարություն Մաքսիմի Քուշկյանը:
Հիշեցնենք, որ մինչ այս նմանատիպ բովանդակությամբ հայտարարություն են արել «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն, «Ռոբերտո» կոշիկների ցանցը, «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն: