|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Ամիսներ առաջ, որպես փաստաբան մասնակցում էի ընդիմադիր և իշխանական պատգամավորների միջև իրականացվող առերեսմանը: Իշխանական պատգամավորը դեռևս ուսանողական տարիներից ծանոթ էր և մինչ 2018 թվականը որոշակի հարաբերություն ունեինք: Մտնելով սենյակ և տեսնելով ինձ արհեստական ժպիտով ասաց, ոնց եք պարոն Հարությունյան, տեսնում եմ Ձեր քննադատական ելույթները: Իմ հարցին, թե դուք ոնց եք, փորձեց սրամտել՝ թե բա Ձեր աղոթքներով: Այդ պահին ակամայից հիշեցի և արտասանեցի մեծ բանաստեղծի հետևյալ տողերը. Լուսաբացին նա բարձրացավ կախաղան
Արևածա'գ, օ~ , արշալույս արյունոտ։
Կանգնած էին զինվորներն ու քահանան,
Գունատ ու լուռ կանգնած էին նրա մոտ,..
Ծեր քահանան ոչ մի աղոթք չէր հիշում
Սիրտը նրան շշնջում էր՝ անիծի՜ր…
Ժպիտը սառեց և մի քանի րոպե լռելուց հետո հարցրեց՝ սա ինչ էր նշանակում, պատասխանեցի՝ ձեր պարագայում աղոթքներ չեն, այլ անեծքներ են:
Կրկնում եմ՝ երիցս անիծվեք ձեր ողջ դավաճանական խմբակով, թող երկրային և երկնային դատաստանը անողորմ ու դաժան լինի…
Սերգեյ Հարությունյան
Փաստաբան