Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ալիեւին հակադարձելու այս հայտարարությունները հնչում են հունվարի 11-ին Մոսկվա Նիկոլ Փաշինյանի հավանական մեկնելուն նախորդող օրերին։ Պուտին-Փաշինյան հանդիպման լուրը պաշտոնապես կառավարությունում առայժմ չեն հաստատել, բայց այն գրեթե կասկած չի հարուցում, անգամ չի բացառվում Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպման ձեւաչափն ու փաստաթղթի ստորագրումը։
Հայաստանի կառավարությունն այս ամենի, նաեւ քննարկվող սորագրվելիք փաստաթղթի բովանդակության մասին լռում է։ Մինչ այդ, արդեն՝ նախօրեին, վարչապետի խոսնակը Սուրբ Պատարագից Նիկոլ Փաշինյանի բացակայությունը պատճառաբանել էր համաճարակային իրավիճակով, նշել էր, որ Փաշինյանն ինքնամեկուսացել է: Հետո արդեն տարբեր աղբյուրներից տեղեկություններ էին հրապրակվել, որ Փաշինյանի ինքնամեկուսացման, այսպես կոչված, սցենարը պայմանավորված է նրա Մոսկվա մեկնելու ծրագրով եւ կապված է Պուտինի հետ հանդիպման անվտանգային միջոցառումների հետ։
Հայտնի է դարձել, որ Ռուսաստանից Հայաստան է ժամանել բժշկական խումբ, որի անդամները արյան նմուշներ են վերցրել Փաշինյանից ու Մոսկվա մեկնելիք պատվիրակության անդամներից։