կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-30 10:21
Քաղաքական

«Ծառուկյան» դաշինքում որոշել են ՏԻՄ ընտրություններին առճակատման չգնալ. «Հրապարակ»

«Ծառուկյան» դաշինքում որոշել են ՏԻՄ ընտրություններին առճակատման չգնալ. «Հրապարակ»

Հրապարակ թերթը գրում է. ««Ծառուկյան դաշինքում» քննարկել են նոյեմբե­րի 5-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հարցը և որոշել՝ որտեղ ուժեղ թեկնածու կա, ան­պայման առաջադրել: Սակայն որոշել են նաև սուր առճակատման չգնալ, առա­ջադրել նաև անկուսակցականների: Մի քանի տեղ արդեն հայտնի են թեկնածուները. Սիսիանի քաղաքապետի ընտրություններին կառաջադրեն նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսային՝ Կարեն Համբարձումյանին: ԲՀԿ-ականները կատակում են, որ Հակոբջանյանի սիրտը չի կտրվում Սիսիանից, թեպետ պաշտոնից ազատվե­լուց հետո հիմնականում Երևանում է բնակվում: Համայնքների խոշորացման արդյունքում Սիսիանին 27 գյուղ է միացել:

Վայոց Ձորի Արենի համայնքում էլ ԲՀԿ թեկնածուն կլինի Արփիի գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը, Չարենցավանում քննարկում են ԲՀԿ խոսնակ Վանիկ էլիզբարյանի թեկնածությունը, իսկ Ապարանում, թերևս, «փաս» կմնան, եթե առաջադրվի «Գնթունիքի» սեփականատեր Կարեն Եղիազարյանը:

«Դե, եթե Կարենին ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանն է պաշտպանում անգամ, մենք անելիք չունենք»,-ասաց ԲՀԿ-ական մեր աղբյուրը: Քննարկել են Աղվան Հովսեփյանի «սև ցուցակում» հայտնված Լյովա Խաչատրյանի թեկնածությունը, սակայն պարզվել է, որ 6 ամսվա գրանցում չունի, մոտ 10 օր պակաս է: Անգամ դիմել են արդարադատության նախարարին՝ ապարդյուն: Առաջադրում­ները կսկսվեն հոկտեմբերի 1-ից»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում