|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Վավերագրող, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը գրել է․
««Հայաստան» դաշինքի մասին
«Հայաստան» դաշինքում հավաքված են պետական քաղաքականության և կառավարման բազմամյա փորձ ունեցող, համակարգի կառուցվածքն ու գործառույթները լավ պատկերացնող, ինչպես նաև անդադրում պայքարող ու չհանձնվող մարդիկ։
«Հայաստան» դաշինքը ցույց է տվել նաև հանրային հաղորդակցության զսպված մշակույթ և քաղաքացիական հասարակության տարբեր շրջանակների հետ համագործակցելու կարողություն։
Վստահ եմ, որ դաշինքը կկարողանա վարել նաև արդյունավետ կադրային քաղաքականություն՝ համապատասխան մարդկանց նշանակելով համապատասխան դիրքերում և արժանիքների ու մասնագիտական կարողությունների (մերիտոկրատական) սկզբունքով աստիճանաբար ձևավորելով ուժեղ ու արդյունավետ թիմ։
Այդպիսի համակարգը կարող է էական դեր ունենալ Արցախի վերադարձի, տարածաշրջանում և աշխարհում արդար և կայուն կարգի հաստատման, ինչպես նաև ճնշված ժողովուրդների իրավունքների պաշտպանության գործում՝ թե՛ բանակցային, թե՛ պաշտպանական և թե՛ համակարգաստեղծ մակարդակներում։
Այս առաքելության իրականացման տեսանկյունից «Հայաստան» դաշինքում կարևոր ներուժ է առկա նաև այն պատճառով, որ ունի ամուր կապեր, վստահելի և կանխատեսելի հարաբերություններ Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայի և արաբական երկրներում, ինչպես նաև Ռուսաստանում, Իրանում և Իսրայելում։ Հայաստան դաշինքը նաև ունակ է վերականգնելու Ռուսաստանի հետ խաթարված հարաբերությունները և օգտվելու Հայաստանի և Ռուսաստանի համընկնող շահերից։
Հաջողություն եմ մաղթում «Հայաստան» դաշինքին այս և Հայաստանի բոլոր առաջիկա ընտրություններում՝ հանուն քաղաքացիների, հայ ժողովրդի և հայերի բախտակից ժողովուրդների շահերին ծառայող որոշումների ու համագործակցությունների ձևավորման»։