|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնից: Նա հայտնել է նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալու որոշման մասին: Այս մասին ասվում է նրա կողմից տարածված հայտարարության մեջ:
Ասրյանը տեղեկացրել է նոր կուսակցություն հիմնելու մասին. «Քննության առնելով «Հայոց Արծիվների» Խորհրդի անդամների, բոլոր մասնաճյուղերի ղեկավարների վերլուծությունները, առաջարկները եւ 45.117 անդամների անկեղծ ցանկությունը, որոշում ընդունվեց. 15-ամյա գործունեության արդյունքում Հայաստանում 301 մասնաճյուղ հիմնադրած «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ամուր հիմքի վրա ստեղծել նոր` «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը: Բոլոր հարցերի պատասխանները կհնչեն «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջիկայում կայանալիք հիմնադիր համագումարում»: