Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մամուլում պտտվող լուրերն այն մասին, թե ինձ նշանակելու են Սյունիքի մարզպետ, չեն համապատասխանում իրականությանը»: Այսպես հերթական անգամ հերքեց Սյունիքի մարզի ղեկավար նշանակելու մասին խոսակցությունները ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց արծիվներ» ՀԿ-ի նախագահ Խաչիկ Ասրյանը: Նա նշեց, որ ինքը «շարունակում է իր ակտիվ գործունեությունը ինչպես պետական կառույցում` զարգացնելով մասսայական սպորտը եւ արմատավորելով առողջ ապրելակերպը Հայաստանում, այնպես էլ հասարակական դաշտում` «Հայոց արծիվ» հասարակական հայրենասիրական շարժումն անըդհատ հզորացնելով»:
Իսկ թե ինչպե՞ս է գնահատում ներկայիս Սյունիքի մարզպետի եւ նրա շրջապատի գործունեությունը եւ նրա կողմից պարբերաբար կրկնվող ֆիզիկական հաշվեհարդարների կիրառումը բնակչության նկատմամբ, եւ եթե ստանձնի Սյունիքի մարզպետի պաշտոնը, ի զորո՞ւ է հաստատել օրինականություն այդ տարածաշրջանում եւ զերծ պահել բնակչությանը հետագա բռնարարքներից` հարցերին, նա պատասխանեց. «Իմ կողմից ճիշտ չէր լինի կարծիք հայտնել այդ հարցերի վերաբերյալ»: