Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով Հայոց բանակի հզորության մասին, նաև անդրադարձավ Ադրբեջան փախած ՀՀ քաղաքացի Վահան Մարտիրոսյանի այն հայտարարություններին, որոնցում նա փորձել է թերագնահատել ու կասկածի տակ առնել Հայոց բանակի մարտունակությունը:
Խաչիկ Ասրյանը համոզված է` դավաճաններին պետք է խստագույնս պատժել` անկախ նրանից, թե որ երկրում են նրանք գտնվում, իսկ այն, ինչ հայտարարել է Ադրբեջան փախածը հայերի բացարձակ արժեքի` Հայոց բանակի մասին, անթույլատրելի է:
«Պետք է մոռանալ այս ամենը, որ նման տականք կարող է ունենալ հայ ազգը: Անձամբ ինքս համոզված եմ` այդ տականքի մեջ հայկական արյուն չի կարող լինել, որովհետև ՀՀ որևէ քաղաքացի չի կարող Արցախի հերոսամարտի ու հայոց անկախ պետության անունից հանդես գալ պապական դարավոր թշնամի ու խառնածին ցեղերից ձևավորված Ադրբեջանում` առավել ևս խոսելով 24 տարիների ընթացքում կայացած և ամենամարտունակ Հայոց բանակի մասին»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ պետք է նրան արհամարհել և ավելի շատ ուշադրություն դարձնել հայոց պետականության անընդհատ հզորացմանը:
Հարցին` եթե տեսներ Վահան Մարտիրոսյանին` իր դիմաց կանգնած, ի՞նչ կաներ, Ասրյանը պատասխանեց. «Ճիշտը կլինի, որ եթե տեսնեմ, անեմ այն, ինչ ուզում եմ անել, նոր հետո կխոսենք: Իրականում` ազգի դավաճաններին պետք է պատժել խստագույնս, նրանց պետք է մահապատիժ, որովհետև նրանց արյան տեսակը պետք է մոխիր դարձնենք ու երբեք չներենք»: