|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, մեկնաբանելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, կապել է դրանք ԱՄՆ-ի ազդեցության հետ և նշել, որ ԱՄՆ-ը սկսել է խաղադրույք կատարել ոչ թե մտավորականության, այլ երիտասարդության վրա. հայտնում է РИА Новости-ն:
Նա այդ իրադարձությունները «երևանյան մայդան» է որակում և նշում, որ ԱՄՆ-ը հասկացել է` մտավորականությունն ավելի իներտ է, ոչ այնքան վճռական, հաճախ պատրաստ չէ կոշտ գործողությունների: «Իսկ երիտասարդները ցանկանում են հեղափոխություն և գործում ավելի ագրեսիվ: Եվ դա արդյունքներ է տալիս»,- նշել է Ժիրինովսկին: