|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հայտարարել է, որ Բոսֆորի համալսարանում ռեկտոր Մելիհ Բուլուի նշանակման դեմ բողոքի ցույցերը ուսանողների նախաձեռնությունը չեն, կազմակերպված են երկրի ընդդիմադիր կուսակցությունների կողմից:
Լրագրողների հետ զրույցում Էրդողանը նշել է, որ բողոքի ցույցերը կազմակերպում և ղեկավարում են Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները, ներառյալ՝ հիմնական ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցությունը (CHP), «Լավ» կուսակցությունը (İyi parti) և քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը (HDP):
Բացի այդ՝ Էրդողանը մեղադրել է նաև ձերբակալված «սորոսական» Օսման Քավալայի կնոջը՝ Այշեին (աշխատում է համալսարանում), ինչպես նաև Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանն ու ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին։