Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Ղազախստանում բողոքի ցույցերի բռնկման պատճառներից մեկն արտաքին ազդեցությունն է։
«Արտաքին ազդեցություն. նախ՝ հարակից մահմեդական երկրների կողմից, երկրորդ՝ ամերիկացիների համար ձեռնտու կլինի նոկաուտի ենթարկել Ռուսաստանի դաշնակիցներից մեկին Կենտրոնական Ասիայում և օգնել այնտեղ գոնե չեզոք ռեժիմ հաստատել, ինչպես Հայաստանում կամ Մոլդովայում։ Եվ կփակեին տարածաշրջանը Ռուսաստանից։ Միայն անհրաժեշտ կլիներ փոխել ռեժիմը Ուզբեկստանում, որպեսզի վերջնականապես թուլացվի Ռուսաստանի ազդեցությունը»,-գրված է Ժիրինովսկիի նրա Telegram ալիքում։