|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ղրիմն այլևս երբեք Թուրքիայի տիրապետության տակ չի գտնվի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին:
«Թուրքիան, իհարկե, ցանկանում է ընդլայնել իր ազդեցությունը մի շարք երկրների, այդ թվում` Ղրիմի վրա... Սակայն դա նրան չի հաջողվի, Թուրքիան այլ խնդիրներ ունի` միլիոնավոր քրդերը, որոնց հարցը նրանք արդեն 50-60 տարի է` չեն կարողանում լուծել: Այդ իսկ պատճառով Թուրքիան ցանկանալ կարող է, բայց հասնել նպատակին` ոչ: Ղրիմը երբեք Թուրքիային չի անցնի: Առավել իրավատեսական է, որ, դուրս գալով Ուկրաինայի կազմից, այն ինքնաբերաբար հայտնվի Արևելյան Ուկրաինայի կազմում և անցնի Ռուսաստանի իրավասության տակ»,- ասել է Ժիրինովսկին ուկրաինական «2000»պարբերականին տված հարցազրույցում: