Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին Անկարայում է` մասնակցելու է Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդման արարողությանը: Նա հայտարարել է, որ ռուս-թուրքական համագործակցությունը հնարավոր է ընդլայնել ընդհուպ մինչև Ռուսաստանի և Բելառուսի հետ միութենական պետության ձևաչափ. հայտնում է РИА Новости-ն:
«Էրդողանը մեր հանդեպ դրական է տրամադրված: Իհարկե, նա նաև ցանկանում է հարաբերություններ Արևմուտքի հետ, սակայն Արևմուտքը դա չի ուզում: Թուրքիան մուսուլմանական երկիր է, և Արևմուտքը շատ խնդիրներ ունի մուսուլմանների հետ: Թուրքիան փոխշահավետ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: Հուսով ենք` Էրդողանի նախագահության նոր ժամկետում հարաբերությունները կտրուկ կակտիվանան բոլոր դիրքերում, հնարավոր է ռազմական համագործակցության ընդլայնում: Հեռանկարում Թուրքիան կարող է անդամակցել Շանհայի համագործակցության կազմակերպությանը և ԵԱՏՄ-ին: Մենք կողմնակից ենք Թուրքիայի հետ պայմանագրին, հնարավոր է` ինչպես Բելառուսի հետ: Եվ ոչ մի վիզա»,- ասել է Ժիրինովսկին` ելույթ ունենալով Անկարայում ռուսաստանցիների առջև:
Նրա կարծիքով` Ռուսաստանը և Թուրքիան կարող են միմյանց ընդառաջ գնալ Ղրիմի և Հյուսիսային Կիպրոսի ճանաչման հարցերում: