կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-19 15:00
Հասարակություն

2008-ի դեպքերի պատասխանատվությունն առաջին հերթին բողոքի ցույցերը հրահրողների վրա է. Քոչարյան

2008-ի դեպքերի պատասխանատվությունն առաջին հերթին բողոքի ցույցերը հրահրողների վրա է. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական Коммерсантъ-ին, որում անդրադարձել է նաև 2008-ի դեպքերին:

Լրագրողի հարցին` արդյո՞ք իրեն պատասխանատու չի զգում բողոքի ցույցերի ընթացքում զոհվածների համար, Քոչարյանը պատասխանել է, որ առաջին հերթին պատասխանատվությունն ընկնում է նրանց վրա, ովքեր նախընտրական արշավի արդյունքում այնքան էին ծայրահեղականացրել իրավիճակը, որ ամեն ինչ ավարտվեց այդ կոնֆլիկտի պայթյունով:

«Իհարկե, եթե կար ընդդիմություն, կար իշխանություն, ապա ինչ-որ չափով այդ պատասխանատվությունը կիսվում է: Անկասկած կիսվում է: Հնարավոր է ` ինչ-որ մեկը կարող էր անել ինչ-որ բան, ինչը կկանխեր այդ կոնֆլիկտը: Սակայն ամեն ինչ այդ իրավիճակում կարող էր նաև ավելի վատ լինել… Ես վստահ եմ, որ պատասխանատվությունը նաև իշխանություններինն է, սակայն առաջին հերթին դա նրանցն է, ովքեր հրահրել են զանգվածային անկարգությունները»,- ասել է Քոչարյանը:

«Իհարկե, դա ողբերգություն էր, Աստված չանի, որ նման բան կրկնվի: Տեսեք` ինչ է այժմ արվում: Հասարակությանը բաժանում են սևերի և սպիտակների: Այն ժամանակ նույնն էր արվում»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը: