|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողների հարցերին պատասխանեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Հարցին, թե մտադի՞ր է աշխատել նոր ձևավորվող կառավարությունում, և արդյո՞ք տեղյակ է` Կարեն Կարապետյանը հրաժարակա՞ն է տվել, թե՞ շարունակելու է աշխատել, Վարդան Արամյանը պատասխանեց, որ ինքը այլոց վերաբերյալ քաղաքական հայտարարություններ անելու լիազորություններ չունի, և որ նման հայտարարություններ կարող են անել այլ պաշտոնյաներ:
Թե ինչպե՞ս կբացվեն խաղաքարտերը քաղաքական դաշտում, Արամյանը չի կարող ասել, սակայն առայժմ կառավարությունը աշխատում է բնականոն հունով:
Հարց հնչեց, թե ի՞նչ հարցի շուրջ են ընթանալու ոչ պաշտոնական բանակցությունները Մոսկվայում` փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությամբ: Վարդան Արամյանը պատասխանեց, որ այդ այցից ինքը տեղյակ չէ:
«Նախ ասեմ, որ պաշտոնապես հերքվեց տեղեկատվությունն այն մասին, թե Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել: Ստեղծված իրավիճակը մտահոգում է բոլորիս: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ երբ տեղի է ունենում որոշակի լավածություն ու անհանգստություն, դրանք ազդում են տնտեսական աճի, տնտեսական ցուցանիշների վրա»,- ասաց նախարարը:
Վարդան Արամյանը արձանագրում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի հայտարարությունից հետո եղել է եվրոպարտատոմսերի եկամտաբերության հետնահանջ: «Օր օրի, ինչքան երկարում է նման լարված իրավիճակը, դա վատ է անդրադառնում մեր տնտեսության վրա»,- ասաց նա: