կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-11 09:11
Տնտեսական

Նավթի գնի անկումը և ռուբլու արժեզրկումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա. «Ժողովուրդ»

Նավթի գնի անկումը և ռուբլու արժեզրկումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Երկամսյա ընդմիջումից հետո միջազգային շուկայում երեկ նավթի գները կրկին սկսեցին նվազել։ Վերջին երկու ամիսներին նավթի 1 բարելը վաճառվում էր 45 դոլարի սահմաններում։ Երեկ այն նվազեց մինչև 39 դոլար։ Այս իրադարձությանը անմիջապես արձագանքեց Ռուսաստանի շուկան, որտեղ ռուբլին կրկին սկսեց արժեզրկվել։ Օրվա վերջին 1 դոլարի փոխարժեքը հասավ 70 դոլարի։ Նավթի գնի անկումը և ռուբլու արժեզրկումը ռուս տնտեսագետների մոտ հիմնական բացասական սպասումներ էր առաջացրել։

 Շատերը սկսել են հիշել անցած տարվա դեկտեմբերի հենց այս օրերը, Երբ հաշված օրերի ընթացքում ռուսական ռուբլին գրեթե կրկնակի արժեզրկվեց։ Որպես կանոն Ռուսաստանի շուկայում տեղի ունեցող զարգացումները շատ արագ իրենց արձագանքն են գտևումնաև Հայաստանում։ Անցած տարի դեկտեմբերին հենց այդպես էլ տեղի ունեցավ։ Իսկ ինչպես կզարգանան իրադարձություններն այս անգամ, ցույց կտա ժամանակը»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։