կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-17 15:10
Հասարակություն

ՀՀ ԶՈՒ վերաբերյալ հակաքարոզչությունը բացասաբար է անդրադառնում ծառայության որակի վրա

ՀՀ ԶՈՒ վերաբերյալ հակաքարոզչությունը բացասաբար է անդրադառնում ծառայության որակի վրա

Այսօր ԱԺ-ում շարունակվում է 2016թ. բյուջեի նախագծի քննարկումը:

Հարակից զեկուցող` ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին հարցեր ուղղեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Առաջինը վերաբերում էր Հայոց բանակի դեմ իրականացվող հակաքարոզչությանը: Պատգամավորը հարցրեց` 2016թ. բյուջեի նախագծում կա՞ն հատուկ միջոցառումներ` դա կանխելու համար: Եվ երկրորդ հարցը. «Ինչպե՞ս եք վերաբերվում զինված ուժերում հայ, բայց ոչ ՀՀ քաղաքացի անձանց ներգրավման գաղափարին»:

Կորյուն Նահապետյանը պատասխանեց, որ տարիներ շարունակ քննարկվում է Հայոց բանակի համալրման հարցը, և նման առաջարկ նույնպես քննարկվել է, որ բանակը համալրվի ոչ ՀՀ քաղաքացի հայերով` կամավորության սկզբունքով, անգամ` քննարկվում է կանանց ներգրավման հարցը և այլն:

«Այս պահի դրությամբ` դեռ չենք կարող վերջնական պատասխան տալ, թե որքանով է նպատակահարմար ձեր առաջարկը, որովհետև համալրման հետ կապված դեռևս չունենք լրջագույն խնդիրներ»,- ասաց նա:

«Ինչ վերաբերում է բանակի վերաբերյալ հակաքարոզչությունը կանխելուն, ապա Կորյուն Նահապետյանը նշեց, որ Հայաստանի ներսում ու դրսում կա հակաքարոզչություն զինված ուժերի նկատմամբ, որը բացասական ազդեցություն է թողնում մեր բանակի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա, ծառայության որակի վրա: Նա նշեց, որ տեղեկատվական անվտանգության, մասնավորապես` կիբերանվտանգության մասով, իհարկե, կան ծրագրեր: