Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայ-ադրբեջանական սահմանին առկա լարված իրավիճակը բացասական է անդրադառնում զբոսաշրջության ոլորտի վրա։ Զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ զբոսաշրջությունը շատ զգայուն է նման երեւույթների նկատմամբ։ «Կորոնավիրուսի հետ կապված փորձն էլ ցույց տվեց, դրան գումարած պատերազմական իրավիճակը, անվտանգության հետ կապված հարցեր, այդ թվում նաեւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը չի կարող չանդրադառնալ, չի կարող բացասական ազդեցություն չունենալ. իհարկե ունենում է, դեռ կարող է ունենալ ավելի շատ հետեւանք, եթե իրավիճակը շուտով չկայունանա ու երկու ուղղությամբ։ Հայաստան նոր եկողներն են մարդիկ, որոնք որ պատրաստվում էին, կցանկանային գալ Հայաստան, եւ արդեն այն տեղեկությունը, որն աշխարհում տարածվեց, որ այստեղ անկայունություն կա, վտանգ կա, պարզ է, որ արդեն շատերը կխուսափեն գալ՝ հաշվի առնելով որոշ երկրների կողմից արված հայտարարությունները։ Ցավոք, մենք խորհուրդ չտրվող երկրների ցանկում ենք լինում, եւ դա բացասաբար է անդրադառնում»,- ներկայացրեց Ապրեսյանը։ Մեր զրուցակցի խոսքով՝ այս ընթացքում Հայաստան այցելում են հիմնականում ռուս, իրանցի զբոսաշրջիկներ։
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը որոշ ավիաընկերություններից տեղեկացավ, որ մայիսի վերջին եւ հունիս ամսվա սկիզբ դեսպանատները կսկսեն ընդունել դիմումներ։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ առաջինը կսկսի դիմում ընդունել Հայաստանում Հունաստանի դեսպանությունը։ «Այո, նման սպասումներ կան, եւ դա նշանակում է, որ այդ երկրների մուտքը կբացվի ոչ միայն մեր այցելության համար իրենց մոտ, այլեւ այդ երկրներից այցեր կունենանք։ Հուսանք՝ այնտեղից էլ հոսքեր կունենանք»,- հույս հայտնեց մասնագետը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։