կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-06 13:11
Աշխարհ

Մերկելի կարծիքով՝ Չինաստանի և ԱՄՆ-ի տարաձայնություններն անդրադառնում են ամբողջ աշխարհի վրա

Մերկելի կարծիքով՝ Չինաստանի և ԱՄՆ-ի տարաձայնություններն անդրադառնում են ամբողջ աշխարհի վրա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այն կարծիքին է, որ Չինաստանի և ԱՄՆ-ի առևտրային տարաձայնություններն անդրադառնում են ամբողջ աշխարհի վրա, և հույս ունի, որ դրանք շուտով կլուծվեն։ Այս մասին նա ասել է Պեկինում Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի հետ պաշտոնական բանակցություններն սկսելու ժամանակ. հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

«Մենք հույս ունենք, որ Միացյալ Նահանգների հետ առևտրային վեճում լուծում կգտնվի, քանի որ այն անդրադառնում է ամբողջ աշխարհի վրա»,- պարզաբանել է նա։

Գերմանիայի տնտեսության աճը նվազել է երկրորդ եռամսյակում նվազ արտահանման պատճառով։ Խնդրի առնչությամբ առաջատար տնտեսագետները պնդում են, որ այն բախվում է ռեցեսիայի, քանի որ գերմանական ընկերությունները հայտնվել են ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային պատերազմի խաչաձև կրակի տակ։

Մերկելը ցանկություն ունի նոր փուլ սկսել Չինաստանի հետ Եվրոպական Միության հարաբերություններում։ Նա պնդել է, որ Պեկինի հետ եվրոպական ներդրումային գործարք կնքվի, թեև Վաշինգտոնը դիմում է սակագներ մտցնելուն, որպեսզի դիմակայի Չինաստանի անարդար առևտրային գործելակերպին։

Վաշինգտոնի եվրոպական գործընկերները, ներառյալ՝ Գերմանիան, զգալի չափով կիսում են ԱՄՆ-ի քննադատությունը Չինաստանի նկատմամբ, բայց հավանություն չեն տալիս Թրամփի սակագնային պատերազմի քաղաքականությանը։