կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-06 14:37
Տնտեսական

Ռուբլու արժեզրկումն ու Ուկրաինական գործընթացները կարող են բացասաբար ազդել ՀՀ տնտեսության վրա

Ռուբլու արժեզրկումն ու Ուկրաինական գործընթացները կարող են բացասաբար ազդել ՀՀ տնտեսության վրա

Ուկրաինայի դեպքերը եւ ռուսական ռուբլու արժեզրկումը, այո', կարող են բացասական հետեւանքներ ունենալ ՀՀ տնտեսության համար. Լրագրողներին այսօր ասաց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

 

Թե ինչպիսի հետեւանքներ դրանք կլինեն, նախարարը նշեց, թե 2-3 հիմնական խնդիրներ կան, այս կապակցությամբ: Առաջինն էլ տրանսֆերտներին են վերաբերվում, քանի որ արժեզրկված ռուսական ռուբլու պայմաններում Ռուսաստանից եկող մասնավոր տրանսֆերտների առումով Հայաստանն ավելի քիչ տրանսֆերտներ կստանա:

 

«Մենք նաեւ խնդիրներ կարող ենք ունենալ արտահանումների մասով, որովհետեւ էլի ռուսական շուկայի տեսանկյունից մենք պետք է նկատի ունենանք, որ ցանկացած դեպքում ռուբլու արժեզրկումը չի նպաստում Հայաստանի արտահանմանը»,- նշեց Վահրամ Ավանեսյանը:

 

Ռուսական կապիտալով աշխատող բանկերում դիտարկվող վայրիվերումների առումով էլ նախարարը նշժեց, թե հստակ չի տիրապետում դրանց պատճառներին, բայց նշեց, որ եթե իրավիճակը պայմանավորված լինի հանգամանքով, որ ռուսական կապիտալը սկսում է արտահոսել, ու նաեւ դրա հետեւանքով են այսօր գրանցվում ռուսական ռուբլու արժեզրկման երեւույթները, ապա Հայաստանն,  իհարկե, կարող է խնդիրներ ունենալ:

 

Արտաքին տնտեսական փոփոխություններով պայմանավորված Հայաստանի տնտեսական քաղաքականության փոփոխության հնարավորության առումով էլ Վահրամ Ավանեսյանը նշեց, թե սովորաբար, արտաքին շոկերով պայմանավորված, լինում են տնտեսական քաղաքականության փոփոխություններ, ուղղակի այս պարագայում պետք է հասկանալ, թե որքանով են երկարաժամկետ այդ փոփոխությունները:

 

«Կան տարբեր գնահատականներ, թե ինչ կկատարվի տվյալ դեպքում ռուսական արժույթի հետ: համենայն դեպս մենք մեր կողմից պետք է հնարավորություն ունենանք հնարավորինս հասկանալ ավելի երկարաժամկետ ազդեցությունը մեր տռնտեսության վրա: Եթե դա կարճաժամկետ է, ապա տնտեսական քաղաքականության փոփոխություն չենք կարող անել, իսկ եթե երկարաժամկետ խնդիրներ են, ապա անպայման պետք  դիտարկվեն նաեւ տնտեսական քաղաքականության փոփոխության հարցերը»,- եզրափակեց Վահրամ Ավանեսյանը: