|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ռուսաստանի պատվիրակությունը՝ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորությամբ, կիրակի օրը ժամանել է Բելառուս՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունների համար: ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Գոմելը որպես հանդիպման վայր առաջարկվել է հենց Կիեւի կողմից։ Սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ չէ բանակցել Բելառուսի տարածքում։
Ըստ Մեդինսկու՝ ռուս պատվիրակները կսպասեն մինչև ժամը 15:00-ն՝ հանդիպման շուրջ պայմանավորվելու համար։