Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թերթը տեղեկացրել էր, որ Մարտի 1-ի զոհերի հարազատները մտադիր են ծայրահեղ միջոցների դիմել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավապահները Մարտի 1-ի բացահայտման հարցում որեւէ նշանակալից արդյունք չեն արձանագրել:
Մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մորը` Ալլա Հովհաննիսյանին, երեկ հարցրեցինք, թե Մարտի 1-ի զոհերի հարազատները երբ են մտադիր սկսել նախատեսված ակցիաները: Ալլա Հովհաննիսյանը նշեց, որ մտադիր են մի քիչ սպասել` տեսնելու, թե իշխանություններն ինչ քայլեր են ձեռնարկում, որպեսզի հետո չչքմեղանան, թե պատրաստվում էին բացահայտումներ անել, բայց Մարտի 1-ի զոհերի հարազատները սկսեցին բողոքի ակցիաներ անցկացնել:
Բացի այդ` Ալլա Հովհաննիսյանը նշեց, որ հուլիսին սպասվում է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների այցը, հուլիսի կեսին կլրանա Սերժ Սարգսյանի հանձնարարականի երեք ամիսը, ուստի այդ ժամանակ էլ Մարտի 1-ի զեհերի հարազատները համազեկուցողների այցից առաջ կորոշեն, թե բողոքի ինչպիսի ակցիաներ են անցկացնելու: