կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-04 12:35
Հասարակություն

«Մայիսի 9-ն է գալիս, մայիսի 10-ին էլ Հեյդար Ալիևի ծնունդն է»

«Մայիսի 9-ն է գալիս, մայիսի 10-ին էլ Հեյդար Ալիևի ծնունդն է»

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` Ադրբեջանի ԶՈՒ-ի հրթիռա-հրետանային զորքերը սկսել են զորավարժություններ իրականացնել շփման գծի մոտ:

Yerkir.am-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, թե դա նրանց գործն է, ուզում են` թող անեն, չեն ուզում` չանեն, քանի որ դա որևէ կերպ չի ազդում մեզ վրա:

«Մենք մեր զգոնությունը միշտ էլ պահպանում ենք, հատկապես հասկանում ենք, որ նման տոն օրերին հակառակորդը փորձում է ահաբեկել մեզ, թե` տեսեք-տեսեք, զորավարժություններ է անում: Առանձնապես վտանգ չկա այնտեղ»,- ասաց Բաբայանը:

Դիտարկմանը, թե ադրբեջանական կողմը պարզաբանել է, որ դաշտային պայմաններում անցկացվող զորավարժությունները միտված են կատարելագործել հրետանային համակարգի մարտական ծավալումը, պատասխանեց` թող կատարելագործեն: «Չեմ կարծում, որ դա ինչ-որ ձևով փոխում է իրավիճակը: Սա ավելի շատ հոգեբանական բաղադրիչ է պարունակում. տոնական ժամանակահատված է` մայիսի 9-ն է գալիս, մայիսի 10-ին Հեյդար Ալիևի ծնունդն է, նրանք էլ փորձում են հոգեբանորեն ազդել, որը, իհարկե, չի ստացվում»,- ասաց Բաբայանը: