|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Մեր հարցերը մեր երկրում պետք է լուծել քաղաքակիրթ ճանապարհով»,- անդրադառնալով այս օրերին Երեւանում ընթացող ցույցերին՝ հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:
Նրա խոսքով՝ անվիճելի է, որ Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքների շրջանակում ազատ է իր կարծիքն ու տեսակետը հայտնել ցանկացած հարցի հետ կապված:
Ժողովրդավարության պահանջն է, որ յուրաքանչյուրն արտահայտվելու և լսված լինելու իրավունք ունենա:
Ըստ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցչի` տեսանելի դրական փոփոխությունները մեր երկրում անհրաժեշտություն են եվ Սահմանադրության փոփոխության գործընթացը հենց դրան է միտված: Նաեւ նոր Սահամանադրությունն է ակնկալիք ու հանրային պահանջ ձեւավորել փոփոխությունների համար եվ դա պարտավորեցնում է բոլորին: