կարևոր
3748 դիտում, 9 ամիս առաջ - 2023-12-20 17:44
Քաղաքական

Մոսկվան պատրաստ է Երևանի հետ բոլոր հարցերը լուծել կառուցողական ճանապարհով. Զախարովա

Մոսկվան պատրաստ է Երևանի հետ բոլոր հարցերը լուծել կառուցողական ճանապարհով. Զախարովա

Զախարովան ասել է, որ Մոսկվան պատրաստ է Երեւանի հետ բոլոր հարցերը լուծել կառուցողական ճանապարհով: Ռուսական կողմը ելնում է նրանից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանելու է Սանկտ Պետերբուրգ ՝ մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, Մոսկվան պատրաստ է Երևանի հետ բոլոր հարցերը լուծել կառուցողական ճանապարհով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այս մասին փոխանցում է ТАСС-ը։

«Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանը կօգտվի Ռուսաստանի Դաշնության նախագահի հրավերից և դեկտեմբերի 25-26-ը կժամանի Սանկտ-Պետերբուրգ, որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ավանդական նախաամանորյա հանդիպմանը։ Այնտեղ, ըստ էության, կարելի էր բարձրացնել բոլոր հետաքրքրող հարցերը։ Մոսկվայում, առաջնորդվելով Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային բնույթով, մենք մշտապես պատրաստ ենք լուծել բոլոր ի հայտ եկած խնդիրները՝ հանգիստ, պրոֆեսիոնալ և գործընկերային պայմաններում»,-նշել է դիվանագետը։