Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ-ն մշտապես հայտարարել է այն մասին, որ Հայաստանը սահմանները բացելու հետ կապված որևէ խնդիր չունի առանց նախապայմանների։ Այս պարագայում վարչապետի կողմից արտահայտված միտքը ճիշտ և ճիշտ համընկնում է մեր մոտեցման հետ. 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ սահմաները բացել առանց նախապայմանների, ընդ որում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակել է Թուրքիան, Հայաստանի կողմից այն կարելի է համարել ոչ փակ:
Ըստ նրա՝ դա ոչ մի կապ չունի հայ-թուրքական արձանագրությունների հետ։ Ա.Համբարձումյանի խոսքով՝ առանց նախապայմանների սահմանները բացելու մասին ՀՅԴ-ն մշտապես ասել է և հիմա էլ է ասում: «Ամբողջ խնդիրն այն է, որ թուրքական կողմն է նախապայմանների լեզվով խոսում։ Եվ հայ-թուրքական սահմանն էլ չի փակվել հայկական կողմի նախաձեռնությամբ, այլ փակվել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։ Հետևաբար՝ եթե սահմանները բացելու խնդիր կա, քայլը պետք է անի թուրքական կողմը»,- նշեց նա։
Արսեն Համբարձումյանի կարծիքով՝ հայ-թուրքական արձանագրություններն այլևս օրակարգ չեն վերադառնա այն տեսքով, այն տրամաբանությամբ, որ եղել են: «Կարծում եմ, որ դարձ դեպի նման արձանագրություններ չեն կարող լինել։ Մաքուր էջից միշտ էլ կարելի է սկսել հարաբերություններ և խոսել այդ հարաբերությունների մասին, բայց չեմ կարծում, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունների օրոք դա հնարավոր է»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։