|
Փոխարժեքներ
15 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Դա կլինի ամենախայտառակ զիջումը։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով լուրերին, թե Լաչինի միջանցքում ռենտգեն սարքեր պետք է տեղադրվեն։
«Հիմա արդեն որևէ խոչընդոտ կարող է զիջում համարվել, բայց հասկանալով հանդերձ, որ ներկայումս գալիս է 90-օրյա ժամկետը, որ Արցախը շրջափակման մեջ է, դա նշանակվում է, որ ինչ-որ քայլեր պետք է իրականացվեն՝ այդ թվում նաև միջազգային դատարանի որոշման կատարման շրջանակներում պետք է պահանջները խստացվեն, որպեսզի տրվեն որոշակի լուծումներ։ Բայց որևէ զիջում, համաձայնեցում, որտեղ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը կամ ադրբեջանական ստորաբաժանումները պետք է իրականացնեն ԼՂՀ-ի մուտք ու ելքի նկատմամբ նման կարգի հսկողական գործառույթներ, դա նշանակում է, որ մենք դանդաղ մահվան ենք դատապարտում մեր արցախահայ քույրերին ու եղբայրներին։ Չպետք է գնալ նման զիջումների, ամեն ինչ պետք է անել Ռուսաստանի հետ հենց այդ աշխատանքները տանելու ուղղությամբ, այլ ոչ թե Ռուսաստանին դարձնել թշնամի, հակառուսական մթնոլորտ ձևավորել, մի հատ էլ Ռուսաստան- Արևմուտք հակադրությունը բերել Հայաստան»,- ասաց պատգամավորը։