Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեռևս շարունակվում է Աշոտյան-Մարուքյան «առցանց լեզվակռիվը»։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն, ըստ Yerkir.am-ի, ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանի՝ իր հասցեին արված արտահայտություններից մեկն ու կից նշել.
«Կարծես թե, Արմեն Աշոտյանը սիրո և ուշադրության պակաս ունի։ Իշխանությունը կորցնելուց հետո սիրող ու փաղաքշող շեֆեր, օգնականներ, տեղակալներ և ինչու չէ նաև երիտհանրապետականներ այլևս չկան։ Այլ բացատրություն պարզապես չկա, հակառակ պարագայում նա չէր փորձի խծկվել լեգիտիմ ընդդիմության և լեգիտիմ իշխանության սիրո և ատելության սագայի մեջ։
Ամանորին ընդառաջ՝ պարոն Աշոտյանին մաղթում եմ լիքը սեր, ուշադրություն և վճռական կամք իր մոլորված ու անորոշ տեղը ճշգրտելու համար»։
Հիշեցնենք, որ Աշոտյանն ավելի վաղ գրել էր.
«Էդմոն Մարուքյանը վերջերս այնքան հաճախ է կրկնում, որ ինձ չի սիրում, որ ես սկսում են անհանգստանալ իր հոգեբանական առողջության համար։
Եթե այդ հնդկական սերիալի նպատակը Փաշինյանին ինչ-որ բանում համոզելն է, կամ հին պատմությունները ջրելը, ապա օգնեմ իրեն.
-Նիկոլ, լսու՞մ ես։ Էդմոնը ԻՆՁ չի սիրում։ Էդմոնը ՔԵԶ է սիրում»։
Ավելի վաղ Մարուքյանը նշել էր.
«Աշոտյա՛ն, դու սիրելու բան չես, սո՛ւս մնա»: