կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-16 13:07
Հասարակություն

Սամվել Ալեքսանյանը՝ «մաշնով», մյուսները ոտքով հասան ԱԺ

Սամվել Ալեքսանյանը՝ «մաշնով», մյուսները ոտքով հասան ԱԺ

Մեկնարկել է կոալիցիոն խմբակցությունների համատեղ նիստը։ Օրակարգում մեկ հարց է՝ Սերժ Սարգսյանին վարչապետի թեկնածու առաջադրելը։

ՀՀԿ խմբակցության պատգամավորները նիստի մտնելուց առաջ լրագրողներին վստահեցնում էին, որ խցանումների մեջ չեն ընկել ու նորմալ հասել են ԱԺ։ Սամվել Ալեքսանյանը, պատասխանելով հարցին` ինչպե՞ս է հասել, ասաց՝ մաշնով։

Կարեն Ավագյանն էլ վստահեցրեց` հանգիստ եկել է։ Իսկ ահա Միհրան Հակոբյանն ասաց, որ ճանապարհի կեսը քայլել է։ Տաճատ Վարդապետյանն էլ ասաց, որ քայլել է: