Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի օրենսդրական գործունեության մոնիտորինգի արդյունքներն այսօր լրագրողներին ներկայացրեց ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:
Ըստ նրա` եթե չորրորդ գումարման խորհրդարանում օրենսդրական նախաձեռնությունների կառավարություն-ԱԺ տոկոսային հարաբերակցությունը 86/14 էր, ապա այս Ազգային ժողովում, երկու նստաշրջանների կտրվածքով, 94/6-ն է:
Ծրագրի շրջանակում ներկայացվել են նաև ԱԺ խմբակցությունների ֆինանսական հնարավորությունները, այսպես` ԲՀԿ-ն ամենահարուստ խմբակցությունն է. խմբակցության 36 պատգամավորները միասին հայտագրել են 98.1 միլիոն դոլարին համարժեք դրամ: Հայտագրված դրամական միջոցների քանակով ՀՀԿ-ն երկրորդն է` 35.7 միլիոն դոլարին համարժեք դրամ: Իսկ ամենահամեստ դրամական միջոցները «Ժառանգություն» խմբակցությանն է` 118.800 դոլարին համարժեք դրամ:
«20 պատգամավոր դոլարային միլիոնատեր են: Առաջին հնգյակում են 4 ԲՀԿ-ականներ` Գագիկ Ծառուկյան, Վահան Կարապետյան, Գուրգեն Արսենյան, Գրիգորի Մարգարյան: Իսկ ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը զիջում է միայն Ծառուկյանին»,- ասաց Վասիլյանը:
Անկախ փորձագետ Գոռ Աբրահամյանն էլ նշեց, որ ՀՀԿ-ն ունի կոնկրետ ծրագրեր, որոնք մնացել են նախորդ դրույթներից, ՕԵԿ-ը գործում է կառավարությանը համահունչ, իսկ ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» խմբակցություններում ավելի շատ ռոմանտիկ տրամադրություններ են տիրում: «5-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված 94 օրենսդրական նախաձեռնություններից ընդամենը 5-ն են ԱԺ պատգամավորների նախաձեռնություն: Կառավարությունը սերտաճել է օրենսդիրի հետ, կարելի է ասել կառավարությունը գրավել է օրենսդիր մարմնի ֆունկցիաները»,- հայտարարեց նա: