Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ կարմիր գլխարկավորները իր հետ որևէ կապ չունեն:
Հիշեցնենք, որ Փակ շուկայի մոտ ամենօրյա ռեժիմով ընթացող ակցիաներում կարմիր գլխարկով հանդես են գալիս Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները` ընդդեմ քաղաքացիական ակտիվիստների, որոնք կրում են դեղին գլխարկներ: Սամվել Ալեքսանյանի խոսքով` իրենք երբեք չեն անի ակցիա` կենդանական աշխարհի ներկայացուցիչների մասնակցությամբ, որովհետև «կարմիր գլխարկավորները կենդանիների հետ այդպես չեն վարվի»: «Ես կողմնակիցներ չունեմ, էդ Սուրենյանցի կարմիր գլխարկներն են: Վատ ա՞, որ ինձ են պաշտպանում»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ Սուրենյանցին ինքը ակցիաների համար փող չի տալիս, սակայն երբ Սուրեն Սուրենյանցը փողի կարիք է ունենում, նրան անպայման օգնում է:
Մեր հարցին` ինչպե՞ս է գնահատում կենդանական աշխարհի ներկայացուցիչների` այծերի ու ավանակների մասնակցությամբ ակցիաները, նա պատասխանեց. «Շատ լավ էր, շատ լավ էր»: Նա նշեց, որ շնորհակալ է Նախախորհրդարանի անդամներին, Ժիրայր Սեֆիլյանին, Տիգրան Խզմալյանին այդ ակցիաների համար: Ըստ գործարարի` դրանք Փակ շուկայի համար այնքան լավ ակցիաներ էին, որ խնայել են մոտ 20 միլիոն դրամ, որը պետք է ծախսեին Փակ շուկայի գովազդի համար: Սամվել Ալեքսանյանի խոսքով` այդ 20 միլիոնը ինքը տնտեսել է ու հիմա տրամադրելու է ուսանողներին` ուսման վճարներին համար: «Իրանք մեզ գովազդ արեցին, մենք էդքան փող տնտեսեցինք, կտանք ուսանող երեխեքին, ով լավ է սովորում»,- ասաց նա` հավելելով, որ եթե ամեն ամիս շարունակվեն այդ ակցիաները, ուրեմն ամեն ամիս իրենք կտնտեսեն այդքան գումար:
«Հնարավոր է, որ ինքը համագործակցում է քաղաքացիական ակտիվիստների հետ, եթե այդքան գումար է հաջողվում տնտեսել» հարցին նա պատասխանեց. «Չէ չեմ համագործակցում, ես սկի ստեղ չէի, ես Դուբայում հանգստանում էի»:
Նա նշեց, որ հանգստացել է Սամվել Կարապետյանի հետ, իսկ Գագիկ Ծառուկյանը նրանց հետո է միացել: Ալեքսանյանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ Փակ շուկան փրկել է «կռիսներից ու աղբից»: