կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-15 12:49
Հասարակություն

Սամվել Ալեքսանյանը շարունակում է չենթարկվել. ՀԴԿ

Սամվել Ալեքսանյանը շարունակում է չենթարկվել. ՀԴԿ

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունն այսօր հայտարարություն է տարածել Փակ շուկայում իրականացվող ապօրինի շինարարության վերաբերյալ: Հայտարարության  տեքստը` ստորեւ:

 

«Երկրի իշխանությունների համար ամոթալի վիճակ է ստեղծել, և շարունակում է իր ապօրինի գործողություններով հրահանգներին ու որոշումներին չենթարկվել գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

 

Ամիսներ ի վեր Մաշտոցի պողոտայում գտնվող Կենտրոնական շուկայի տեղում` երկու տարի առաջ շենքի վերահսկողությանը տիրացած այդ անձը անպատիժ կեցվածքով անտեսում է հասարակության վրդովմունքն ու բողոքը: Գործը հասել է այն բանին, որ իրավախախտին պատասխանատվության ենթարկելու պահանջով ՀՀ կառավարությանը, ՀՀ գլխավոր դատախազին մտավորականների կողմից ուղղված դիմումներն անպատասխան են մնում:

 

Նույն վերաբերմունքին արժանացավ Հայաստանի դեմոկրատական կուսակցության` ճարտարապետական հուշարձանի ճակատագրի առնչությամբ ՀՀ ճարտարապետների միության հետ միասին հրավիրված կլոր սեղանի հայտարարությունը:

 

Ստեղծված իրավիճակում գտնում ենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իրեն վերապահված լիազորություններով կարող է կասեցնել մշակութային հուշարձանի նկատմամբ կատարվող վանդաիզմը: Սա ևս մեկ փորձաքար է, որով հասարակությունը որոշելու է ՀՀ իշխանության ուժն ու օրենքի առաջ որևէ մեկին արտոնություն չշնորհելու կարողությունը»: