|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման արարողությանը ներկա էր նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Yerkir.am-ի դիտարկմանը` նեղացած չե՞ք Տարոն Մարգարյանից, քանի որ մի քանի օր առաջ քաղաքապետարանը ապամոնտաժեց Փակ շուկայի տեղում կառուցվածը, Ալեքսանյանը պատասխանեց. «Չէ, նեղացած չեմ, որ նեղացած լինեի, չէի գա»:
Մեր թղթակիցը Սամվել Ալեքսանյանից հետաքրքրվեց նաեւ` ինքը եւս որոշ ՀՀԿ-ականների նման կարծում է, որ Տարոն Մարգարյանը վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետն է: Պարզվեց` Ալեքսանյանն էլ է այդ կարծիքին: «Ինչո՞ւ»,- հետաքրքրվեցինք: «Որովհետեւ էկավ, շուկաս քանդեց: Այ, դրա համար, ուրիշ քանդող չէր եղել էս 20 տարվա մեջ»,- ծիծաղելով հայտարարեց նա:
Շուկան, պատգամավորի հավաստիացմամբ, այդպես էլ շուկա է մնալու:
«Ուզում էի բազմաբնակարան շենք կառուցել, չթողեցին: Դուք արեցիք, որ չթողեցին, սաղ օրը կյանքս կերաք»,- կատակեց պատգամավորը: Հարցին, թե ինչո՞ւ էր ուզում բազմաբնակարան շենք կառուցել, դարձյալ կատակով հակադարձեց. «7 հատ երեխա ունեմ, որտե՞ղ պետք ա պահեի, այ ըդտեղ էի ուզում սարքեի, պահեի»: