Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է Արմավիրի մարզի «Վաղարշապատի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության հարյուր տոկոս Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին հարցը:
Ըստ հիմնավորման, ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում այսօր գործում են «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ն և «Էջմիածին» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ուսումնասիրություններից պարզվել է, որ Վաղարշապատի տարածաշրջանի հիվանդանոցային ծառայություններ մատուցող հաստատությունները գործում են ցածր արդյունավետությամբ: Բավարար չէ նաև Վաղարշապատի հիվանդանոցի գործունեության ցուցանիշները: Ուսումնասիրությունները վկայում են նաև, որ «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի ենթակառուցվածքները չեն համապատասխանում բժշկական սպասարկմանը ներկայացվող ժամանակակից պահանջներին, բժշկական սարքավորումները և կահույքը բարոյապես և ֆիզիկապես մաշված են (մի մասն արտադրված է դեռևս խորհրդային տարիներին): Արդյունքում, նշված հաստատությունը գործում է թերծանրաբեռնված, ինչն էլ իր հերթին անդրադառնում է հիվանդանոցի ֆինանսական կայունության վրա:
Բժշկական հաստատությունների գործունեության արդյունավետության և որակի բարելավվման հիմնական նախապայման է հանդիսանում ենթակառուցվածքների արդիականացումը, վերազինումը բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով, ինչպես նաև անձնակազմի վերապատրաստումը, որի համար անհրաժեշտ են ֆինանսական ներդումներ:
Այդ նպատակով, ՀՀ Արմավիրի մարզպետարանը, որը հանդիսանում է «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազոր մարմինը, 2018թ. ապրիլի 5-ի թիվ 01/10/1300-18 գրությամբ առաջարկել է ընկերության Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 41498 հատ հասարակ անվանական բաժնետոմսերով հավաստված իրավունքները 15 տարի ժամկետով հանձնել հավատարմագրային կառավարման, միաժամանակ ներկայացնելով կազմակերպվող մրցույթի էական պայմանները: