Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Պետոյանն իր բիզնեսը 5 տարով հավատարմագրային կառավարման է հանձնել պետգնումների մագնատին։
Միայն այս փաստը բավական է` որպես ապացույց դիտարկելու Կենտրոնի թաղապետ Պետրոս Պետոյանի և «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ի միջև առկա, նվազագույնը` փոխկապակցվածությունը։
Վերոնշյալ ընկերությունն այնչափ ահռելի գումարների մրցույթներ է «շահել», որ նույնիսկ իշխանամետ մամուլն է բարձրաձայնում ակնհայտորեն կոռուպցիոն ռիսկեր պարունակող մի քանի միլիարդ դրամ հանրագումարով մրցույթների փաստը։
Դրանք հիմնականում եղել են «մեկ անձից» գնումներ, որոնք թույլատրելի են բացառապես անհետաձգելի` բնական աղետների կամ նման էքստրեմալ իրավիճակներով զուգակցված լինելու դեպքերում։
Բայց Նիկոլ Փաշինյանի օրոք գնումների մեծ մասը իրականացվում է մեկ անձից, երբ դրանք ամենևին էլ անհետաձգելի գործեր չեն»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։