կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-05 14:33
Հասարակություն

58.9 տոկոսը բավարարված է իր կյանքով. հարցում

58.9 տոկոսը բավարարված է իր կյանքով. հարցում

Տեղեկացրել ենք, որ «GALLUP International association»-ի` Հայաստանում լիիրավ անդամ «Էմ-Փի-ՋԻ» ՍՊԸ-ն մարտի 20-30-ը Հայաստանի մարզերում ու Երևանում 1120 քաղաքացու շրջանում հարցում է անցկացրել:

Ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքով՝  հարցվածների 58.9 տոկոսը բավարարված է իր կյանքով, և այս ցուցանիշը վերջին 1.5 տարվա ընթացքում չի փոխվել: Իր կյանքով ընդհանրապես բավարարված չէ 19.7 տոկոսը:  «Հարցին, թե` ինչպե՞ս եք գնահատում ձեր ընտանիքի նյութական ապահովվածությունը, միայն 3 տոկոսն է պատասխանել` շատ լավ, 14.2 տոկոսի կարծիքով՝ լավ, իսկ 59.1 տոկոսի կարծիքով` միջին: Վատ և շատ վատ է իրենց ընտանիքի նյութական ապահովվածությունը նշել հարցվածների, համապատասխանաբար, 14.3 և 9.1 տոկոսը»,- հայտնեց Նավասարդյանը:

«Ինչպե՞ս եք գնահատում մեր երկրի ներկա տնտեսական վիճակը» հարցին հարցվածների 0.7 տոկոսը պատասխանել է` շատ լավ, 4.5 տոկոսը` լավ, 27.2 տոկոսը` միջին, իսկ 32.1 տոկոսը՝ վատ, 33.8 տոկոսն էլ շատ վատ է գնահատել այն:

«Ձեր կարծիքով` դուք /ձեր ընտանիքը/ մեկ տարի հետո, ներկա դրության համեմատ, ավելի լա՞վ, թե՞ ավելի վատ կապրեք» հարցին հարցվածների 27.2 տոկոսը պատասխանել է` այնպես, ինչպես այժմ, 25.2 տոկոսը` որոշ չափով լավ, 18.7 տոկոսը` որոշ չափով վատ: