կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-30 14:39
Հասարակություն

Ցուցարարները պետք է բավարարված լինեն. Հովիկ Աբրահամյան

Ցուցարարները պետք է բավարարված լինեն. Հովիկ Աբրահամյան

Լրագրողների հետ զրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիներին: «Կարծում եմ, որ հանրապետության նախագահը մանրամասն ներկայացրեց ակտիվիստներին մեր քայլերի մասին: Ես կարծում եմ, որ իրենք պետք է լինեն բավարարված և բավարարված են: Լուծումը շատ ճիշտ էր, և այն երկու անվստահությունը` մեկը` հանձնաժողովի, մյուսը` ՀԷՑ-ի նկատմամբ, մենք ապագայում կփորձենք խորհրդատվական ընկերությունների, աուդիտների միջոցով հանրությանը մանրամասն տեղեկացնել և հետամուտ կլինենք դրան»,- ասաց նա:

Հարցին, թե նախորդ տարի ՀԷՑ-ում աուդիտ է եղել, ինչո՞ւ հետևողականություն չի ցուցաբերվել, որ պատժվողներ լինեն, Աբրահամյանը պատասխանեց, որ հարցը պետք է ուղղել այն մարդկանց, ովքեր պետք է հետամուտ լինեին: «Առաջինը պետք է սեփականանատերը հետամուտ լիներ»,- ասաց վարչապետը:

Հարցին, թե հնարավոր է` ՀԷՑ-ը ազգայնացվի, Աբրահամյանն արձագանքեց. «Չի կարող լինել, պետք է սպասենք այդ ստուգումների արդյունքին և այդ աուդիտից հետո մեր խոսքը կասենք մեր հանրությանը»:

Եվս մեկ հարցի, թե աուդիտի գումարները որտեղի՞ց են վճարվելու, վարչապետը պատասխանեց. «Ոչ բյուջեից»: