կարևոր
6757 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-14 17:01
Քաղաքական

Գագիկ Սարգսյանը 1 ամսով կալանավորվեց. մասնակի բավարարված միջնորդությունը բողոքարկվելու է. փաստաբան

Գագիկ Սարգսյանը 1 ամսով կալանավորվեց. մասնակի բավարարված միջնորդությունը բողոքարկվելու է. փաստաբան

Փաստաբան Վահե Եփրիկյանը տեղեկացնում է, որ Գագիկ Սարգսյանը 1 ամսով կալանավորվեց։

«Դատարանը, նախագահությամբ դատավոր Հ. Ավագյանի, մասնակիորեն բավարարեց քննիչի միջնորդությունը` մեկ ամսով կալանավորելով առանձնապես ծանր հանցանքի` ահաբեկչություն կազմակերպելու մեջ մեղադրվող պաշտպանյալիս` Գագիկ Սարգսյանին։

Իսկ դեռ երեկ Քննչական Կոմիտեն «հանցանքը» համարում էր բացահայտված...

Որոշումը միանշանակ իմ կողմից բողոքարկվելու է, վստահ եմ` Գ. Սարգսյանը շուտով կլինի ազատության մեջ»։

Հիշեցնենք, որ մարտի 13-ին ԱԱԾ հատուկջոկատայինները ներխուժել են Գագիկ Սարգսյանի տուն, խուզարկել տունը, ապա՝ ձերբակալել նրան։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գագիկ Սարգսյանը ձերբակալվել է «ՔՊ»-ական Գագիկ Մելքոնյանի և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ նյութերի հայտնաբերման դեպքով, որը ՔԿ-ն որակել է որպես ահաբեկչական գործողություն։ Այդ գործով հետապնդում է իրականացվում ևս երեք անձ, որոնցից երկուսի նկատմամբ արդեն կալանք է կիրառվել որպես խափանման միջոց։