Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, «Gallup Internatiоnal» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է մայիսի առաջին տասնօրյակին իրականացված հարցման արդյունքները: Հարցումը, որին մասնակցել է 1005 մարդ ամբողջ հանրապետությունից, անցկացվել է 2015-թ. մայիսի 3-15-ը:
Հարցվածների մեծ մասը երկրի տնտեսության վիճակը վատ կամ շատ վատ է գնահատել, ընդամենը 3%-ն է նշել` լավ, 29%-ը նշել է միջին, 31%-ը` վատ, 36%-ը` շատ վատ:
Հարցին` «բավարարվա՞ծ եք արդյոք Ձեր կյանքով», դրական պատասխան է տվել 7%–ը: «Ինչպե՞ս եք գնահատում Ձեր ընտանիքի նյութական, տնտեսական ապահովվածությունը ներկայում»՝ հարցին 12%–ը պատասխանել է՝ լավ, 53%-ը նշել է միջին, 22%-ը` վատ, իսկ 13%-ը` շատ վատ:
«Հարցվածների 32%-ը նախագահի աշխատանքը հավանության է արժանացրել, կառավարության աշխատանքի վերաբերյալ դրական է արտահայտվել 20%-ը, իսկ ԱԺ-ի աշխատանքի մասին` 19%-ը»,- ասաց Արամ Նավասարդյանը:
Հարցին, թե նշված երկրներից որո՞նց հետ ճիշտ կլիներ ﬕավորվել, հարցվածների 59%–ը պատասխանել է` Ռուսաստանի հետ, եվրոպական երկրների հետ՝ 8%–ը, իսկ 28%–ի կարծիքով` Հայաստանին անհրաժեշտ չէ միավորել որևէ երկրի կամ միության հետ: