|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սառեցրել է Սիրիայի վերականգնման համար 200 մլն դոլարի տրամադրման մասին որոշումը: Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը՝ պաշտոնյաների հղումով. տեղեկացնում է Газета.ру-ն։
Ըստ աղբյուրների` որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ նա ԶԼՄ-ներից իմացել է, որ ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնել լրացուցիչ 200 մլն տրամադրել Սիրիայի վերականգնման համար:
Նշենք, որ երեկ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը շուտով կհեռանա Սիրիայից` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջը տալուց հետո: