Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Այս անգամ նրա ելույթը նվիրված էր տնտեսությունը: Փաշինյանի խոսքով` ընդհանուր առմամբ, տարբեր քննչական մարմիններում քննվում են մոտավորապես 200 մլն դոլարի չարաշահումների, յուրացումների, վատնումների վերաբերյալ քրեական գործեր:
«Ես ուզում եմ` բոլորս արձանագրենք, որ քննչական մարմիններն աշխատում են իրենց հնարավորությունների եզրագծից դեռ մի բան էլ այն կողմ: Ծանրաբեռնվածությունը պատճառ է, որ վնասների վերականգնման և հատուցման պրոցեսը չի ընթանում այնպիսի արագությամբ, ինչպիսին մենք կցանկանայինք: Մի բան է զուտ վճարվելիք հարկերի ճշտումը, բոլորովին այլ բան` յուրացումների, չարաշահումների վերականգնումը, որովհետև դրա համար պետք է քննություն, դատական ընթացք, օրինական ուժի մեջ մտած դատական վճիռ, որից հետո այդ պրոցեսները կիրականացվեն»,- ասաց Փաշինյանը:
Ըստ նրա` լրջագույն քննության է ենթարկվում Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման աշխատանքը, և կարող ենք հաստատված փաստ համարել այն, որ «Տրանշ 1»-ի շրջանակում իրականացված շինարարությունը չի համապատասխանում որակական չափանիշներին: Կառավարությունը հետևողական է լինելու, որ այդ բաց թողնվածը վերականգնվի, ճանապարհը բերվի պատշաճ մակարդակի:
«Կարևոր է այսօր հաստատել կանոններ, որպեսզի հետագայում բացառվեն նման դրսևորումները: Ճանապարհի կառուցման աշխատանքն իր ամբողջ ծավալով չի իրականացվում, որովհետև մենք ունենք հարցեր: Մինչև այդ հարցերը չկարգավորվեն, որ հին եղանակով, հին ձևերով, հին որակով չշարունակեն աշխատել, գործն ամբողջ ծավալով չի իրականացվի: Բնականաբար, դա ունենում է որոշակի տնտեսական զսպող էֆեկտ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: