Փոխարժեքներ
14 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.01 |
EUR | ⚊ | € 413.24 |
RUB | ⚊ | ₽ 3.83 |
GBP | ⚊ | £ 498.3 |
GEL | ⚊ | ₾ 139.72 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները հետզհետե նվազում են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից պարզեց, որ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 34 մլն 260 հազար 200 դոլարի օգնություն: Մինչդեռ նկատենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ստացվել է 54 մլն 180 հազար 800 դոլարի չափով մարդասիրական օգնություն:
Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 2 մլն 618 հազար դոլարի չափով օգնություն, իսկ մեր բարեկամ Ֆրանսիայից՝ 451 հազար 100 դոլարի չափով: Ֆրանսիայից նախորդ տարվա հունվար-օգոստոսին Հայաստան եկել է 545 հազար 700 դոլարի մարդասիրական օգնություն: Այս տարվա 8 ամիսներին Հայաստանը Շվեյցարիայից 9 մլն 784 հազար դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, իսկ ԱՊՀ Երկրներից Հայաստանը 71 հազար 200 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել: Ռուսաստանից այս տարվա հունվար-օգոստոսին 64 հազար 900 դոլարի չափով մարդասիրական օգնություն է եկել: Ի դեպ, անցած տարվա նույն ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան է եկել 11 մլն 130 հազար դոլար մարդասիրական օգնություն: Անգամ Հնդկաստանից է Հայաստանը մարդասիրական օգնություն ստացել՝ 2 մլն 656 հազար 300 դոլարի չափով, որը, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։