Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տոնը չպետք է կենտրոնացած լինի Երևանում։ Սա Ազգային ժողովի մեծամասնության՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի դիրքորոշումն է Քաղաքացու օրվա առնչությամբ:
Այսօր խորհրդարանում նա լրագրողների հետ զրույցում հաստատեց իրենց դիրքորոշումը՝ տոն անելու համար գումար է պետք, և այն տրամադրվելու է:
«Սեպտեմբերի 21-ին անցկացվող միջոցառումներին նույնպես գումար հատկացվեց։ Այսինքն՝ տոնակատարությունների համար պարբերաբար գումարներ հատկացվում են, և այո՛, ես կարծում եմ, որ Քաղաքացու օրը նշելու համար պետք է հատկացվի գումար»,- ի պատասխան լրագրողների՝ «արժե՞ր, որ կառավարությունը տոնի համար 124 մլն դրամ գումար հատկացներ» հարցին այդպես պատասխանեց տիկին Մակունցը:
Լրագրողների մյուս հարցին` հնարավոր չէ՞ր այդ գումարն ուղղել ավելի կենսական հարց լուծելուն, նա լրագրողից օրինակ խնդրեց։ «Օրինակ՝ աղբահանության հարցը»,- ասաց մեր գործընկերը: «Այդ հարցով արդեն զբաղվում են, դրանք միմյանց հետ կապ չունեցող գործընթացներ են»,- շեշտեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։