Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Կառավարության նիստում օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց, որը վերաբերում էր նրա՝ ՌԴ կատարած պաշտոնական այցին և ուղղված էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին:
Մասնավորապես հանձնարարվեց ՌԴ կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու նպատակով ակտիվ աշխատանքներ իրականացնել ՌԴ համապատասխան գերատեսչությունների հետ հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի մեկնարկն ապահովելու ուղղությամբ, կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն:
Մեղրիի տարածքում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտում ռուսական կապիտալի ներգրավվածությունը ապահովելու նպատակով հանձնարարվեց ՌԴ համապատասխան գերատեսչությունների և շահագրգիռ մարմինների հետ ապահովել անհրաժեշտ աշխատանքներ և ընթացքի վերաբերյալ ներկայացնել ամենամսյա հաշվետվություն:
«Ի միջի այլոց, ազատ տնտեսական գոտու մեկնարկի մասին հայտարարե՞լ եք»,- հարցրեց վարչապետը նախարար Սուրեն Կարայանին:
Նախարարը պատասխանեց, որ անցյալ շաբաթ հայտարարել են դրա մասին, հիմա սպասում են, որ մասնակցության հայտեր ներկայացնեն:
Հանձնարարվեց նաև Երևանի քաղաքապետարանին, նախարարություններին և համապատասխան այլ մարմինների` համատեղ քննարկել 2017թ. ընթացքում օտարերկրյա ներդրումային միջավայրի բարելավման գործողությունները` հատկապես ուշադրություն դարձնելով Համաշխարհային բանկի համապատասխան զեկույցի վրա, մշակել անհրաժեշտ տեղեկատվության վերաբերյալ առաջարկություններ` նպատակ ունենալով էապես բարելավել ու պարզեցնել վարչարարական ներկա ընթացակարգը և մինչև փետրվարի վերջը առաջարկություններ ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ: