կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-28 13:03
Արցախ

Ռուս խաղաղապահները ջրատարի վերանորոգման աշխատանքների իրականացման երկու շաբաթվա ընթացքում խմելու ջրով կապահովեն Ասկերանի շրջանի ավելի քան 300 ընտանիքի. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները ջրատարի վերանորոգման աշխատանքների իրականացման երկու շաբաթվա ընթացքում խմելու ջրով կապահովեն Ասկերանի շրջանի ավելի քան 300 ընտանիքի. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները սկսել են առաջադրանքներ կատարել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում՝ սահմանազատման գծի մոտակայքում, ջրատարի վերականգողական աշխատանքների անցկացման ժամանակ անվտանգության ապահովման համար: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետներն արձագանքել են Ասկերանի շրջանի ղեկավարի խնդրանքին և սկսել են անվտանգության ապահովմանն ուղղված գործողությունների իրականացմանը երկշաբաթյա ինժեներական աշխատանքների ժամանակահատվածում:

Բացի այդ, հաղորդվում է, որ երկշաբաթյա աշխատանքների ժամանակահատվածում Խրամորթ համայնքի բոլոր բնակիչները կապահովվեն խմելու ջրով: Աշխատանքների ավարտից հետո ռուս խաղաղապահների աջակցությամբ համայնքի ավելի քան 300 ընտանիք կապահովվի ջրատարով եկող խմելու ջրով:

Անցյալ ամիս ռուս խաղաղապահների աջակցությամբ ջրհոր է գործարկվել, որը խողովակաշարի միջոցով ջրով է ապահովում Մարտունիի շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ գյուղերի ավելի քան 2000 բնակչի:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։