|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ բոլորի համար լավ կլիներ, եթե Մեծ Բրիտանիան դադարի նյարդայնանալ և հանգստանա. հայտնում է РИА Новости-ն:
«Կարծում եմ` բոլորի համար լավ կլինի, առաջին հերթին` պաշտոնական Լոնդոնի, եթե այնտեղ դադարեն նյարդայնանալ: Նրանք ակնհայտորեն նյարդայնանում են ստեղծված իրավիճակից»,- ասել է Լավրովը Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Տարո Կոնոյի հետ բանակցություններից հետո:
Հիշեցնենք, որ Լոնդոնը Մոսկվային է մեղադրում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ: